Բաց դռների օր ոսկրամկանային համակարգի հիվանդություններ ունեցողների համար

Դեկտեմբերի 11-ին, Երևան քաղաքի մասնագետների մասնակցությամբ, Վանաձորի թիվ 5 համաբուժարանում կազմակերպվել էր ` Լոռու մարզի ոսկրամկանային համակարգի հիվանդություններով տառապող բնակիչների առողջական վիչակի ուսումնասիրման համար: Բաց դռներին մասնակցեցին մարզի շուրջ 70 բնակիչներ, որոնցից բժիշկների կողմից հաշվառվեցին 23-ը` հետագա բուժման և անհրաժեշտության դեպքում վիրահատության նպատակով:

Add comment Декабрь 19, 2008 hayarpikocharyan

ՊԱՏՎՈԳՐԵՐ և ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

Վանաձոր և Ալավերդի քաղաքներում աղիքային ինֆեկցիայի բռնկման օջախներում ակտիվ բժշկական օգնություն կազմակերպելու համար ՀՀ առողջապահության նախարարի հրամանով պատվոգրերով են պարգևատրվել ինֆեկցիոն կլինիկական հվանդանոցի տնօրեն Արայիկ Ասոյանն ու Լոռու մարզպետարանի առողջապահության և ցոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը: Շնորհակալագրերով են պարգևատրվել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանը, թիվ 1 հիվանդանոցի տնօրեն Սիլվա Նազարյանը, կենտրոնական համաբուժարանի տնօրեն Մարինա Սիմոնյանը, թիվ 3 համաբուժարանի տնօրեն Նվարդ Քոչարյանը, թիվ 4 համաբուժարանի տնօրեն Սոնյա Առուշանյանը, թիվ 5 համաբուժարանի տնօրեն Զեմֆիրա Մարգարյանը, Լ. Արեշյանի անվան թիվ 1 հիվանդանոցի տնօրենի տեղակալ Հրաչիկ Ազարյանը, Երևանի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-օրդինատորներ Լուսինե Հարությունյանը և, Հռիփսիմե Ապրեսյանը, Վանաձերի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-ինֆեկցիոնիստեր Նունե Էվինյանը, Աստղիկ Ափինյանը, Անահիտ Թովմասյանը, Ալավերդու հիվանդանոցի բժիշկ-ինֆեկցիոնիստ Սուրեն Լալյանը: Պատվոգրերն ու շնորհակալագրերը հասցեատերերին հանձնեց Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը:

ԱՆՑԱԿԵՏ ԹԵ ՀԱՆՑԱԿԵՏ:

Նոյեմբերի 18-ից ՎՊՄԻ-ում սկսել է գործել նոր անցակետը: Կողմնակի անձանց մուտքը արգելող կամ ուսանողների բացակայությունները կանխող այս նոր համակարգը չի գոհացմում ոչ ուսանողներին և ոչ էլ դասախոսներին: Անընդհատ գոյանում են հերթեր և թե ուսանողը թե դասախոսը ուշանում են դասից: Այս համակարգի կիրառման հենց առաջին օրը պատմության բաժնի 4-րդ կուրսի ուսանողներից 15-ջ առաջին դասաժամն անցկացրին դրսում, քանի որ դասախոս Ֆելիքս Մովսիսյանը ուշացող ուսանողին դասի չի թողնում: Ի դեպ դասախոսներից միայն նա չէ այդպես վարվում: Իսկ միթե մեղք ունի ուսանողը, երբ ներկայանում է ճիշտ ժամանակին, սակայն պատճառով ուշանում է դասից: Լինում են դեպքեր, երբ հերթագոյացությունը մեծ է լինում, և անցակետի հսկիչը անջատում է համակարգը, որպեսզի ուսանողներն անցնեն: Իսկ ինչ որ մնում է կողմնակի անձանց, նրանք արդեն ելքը գտել են. ներս են մտնում թիվ 1 դպրոցի կողմից` պատի վրայով, կամ էլ ընկերոջ`(ընկերուհու) կտրոնով: Ուսանողները և դասախոսները հույս ունեն, որ այս համակարգը շուտով չի կիրառվի և զերծ կմնան արհեստական ուշացումներից:

Add comment Декабрь 19, 2008 hayarpikocharyan

Միջոցառում նվիրվախ հայոց լեզվին

Հոկտեմբերի 20-ին միջոցառում էր թիվ 6 միջնակարգ դպրոցում: Մասնակիցները 6-րդ դասարանի աշակերտներն էին: Միջոցառումը կազմակերպել էին ՎՊՄԻ-ի բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները:Միջոցառումը կրում էր ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ՄԵՐ ԽԻՂՃՆ Է խորագիրը: Աշակերտները ներկայացրին 405 թվականը, երբ հայ ժողովուրդը դիմավորում էր հայ գրերի ստեղծողին` Մեսրոպ Մաշտոցին: Միջոցառման վերջում դպրոցի տնօրեն Լյուդմիլա Նորեկյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչնեի` մաղթելով նորանոր հաջողություններ

Add comment Декабрь 12, 2008 hayarpikocharyan

Վանաձորի 20 մանկատներից 4-ը գտնվում են տնակային պայմաններում

Հոկտեմբերի 1-ից Վանաձորի մանկատներում սկսել են օգտագործել փայտի վառարաններ: Սակայն բոլորն էլ դժգոհում են, ասելով, որ երեխաները 10 օր հաճախում են, հաջորդ 10 օրը հիվանդ պառկած են: Թիվ 8 մանկապարտեզը Վանաձորի ամենամեծ մանկապարտեզն է, որն ունի 6 ծումբ:Երկրաշարժից հետո մանկապարտեզի շենքը քանդվել է: Տնօրեն Ագնեսա Խաչատրյանի հավաստմամբ շենքը հնարավոր էր վերանորոգել, սակայն քանդել են: Հին աշխատողները ցավով են հիշում, թե ինչպես կարելի էրայդ կանգուն շենքը քանդել և հողին հավասարեցնել:Ա. Խաչատրյանը հավելեց,որ նոր շենք կառուցելու մասին միայն խոսակցություններ են, խոստումներ, կոնկրետ ոչինչ չկա: Նա ավելացրեց նաև, որ իրենք տնակային պայմաններում են ու դեռ կմնան:

Add comment Декабрь 12, 2008 hayarpikocharyan

Pages

Categories

Links

Meta

Calendar

Февраль 2010
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
« Дек    
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Most Recent Posts